1 Մեջքդ` ուղիղ
Իդեալական կեցվածք ունենալու համար աշխատանքներ տար ոչ միայն տանը, այլ նաև աշխատավայրում` ընդմիջման ժամանակ: Կանգնիր հայելու առաջ, փորդ ներս քաշիր, թեթևակի լարիր հետույքիդ մկանները, ուղղիր ուսերդ, կուրծքդ` առաջ: Այս փոքրիկ խորամանկ քայլերը երաշխավորում են, որ դու ավելի բարձրահասակ և բարեկազմ կերևաս:
Խորհուրդ ենք տալիս նաև 2 վարժություն` տանը կատարելու համար.
ա) պառկիր փորի վրա, ձեռքերդ առաջ մեկնիր` ափերդ վեր բարձրացրած, բ) բարձրացրու ձեռքերդ, իսկ ոտքերդ և մարմնիդ վերին հատվածը մի կտրիր հատակից: Որոշ ժամանակ մնա այս դիրքում: Վարժությունը կրկնիր 10 անգամ:
2 Ուրախ մեկնարկ
Օրդ վառ սկսիր: Ինչքան վառ են ափսեիդ մեջ դրված մրգերի գույները, այնքան ավելի բարձր է կարոտինի պարունակությունը քո սննդի մեջ: Այդ հակաօքսիդանտը ռադիկալների լավ որսորդ է, և հիանալի հոգ է տանում մաշկի գեղեցկության մասին: Իսկ նարնջի մեկ բաժակ քամած թարմ հյութը կամ էլ մեկ բաժակ տաք ջուրը հիանալի «գործի կգցեն» քո մարսողական համակարգը:
3 Շտապ հրաժարվի՛ր ծխելուց
Օրվա ընթացքում ծխած 5 գլանակը արագացնում է մաշկի ծերացումը և բերանի շուրջ կնճիռների առաջացումը: Եթե դու անձամբ չես կարող թողնել ծխելը` դիմիր օգնության: Այսօր գոյություն ունեն այդ վատ սովորությունից ձերբազատվելու բազմաթիվ եղանակներ` նիկոտինափոխարինիչներով սկսած, ինքնաներշնչումով վերջացրած: Միայն թե ցանկություն լինի:
4 Փոփոխությունները` քայլ առ քայլ
Երկար տարիներ դու հավատարիմ ես եղել մի կերպարի, սակայն միշտ երազել ես փոփոխությունների մասին: Այդ դեպքում վարվիր այնպես, ինչպես Պենելոպա Կրուսը. վարսերիդ ցանկալի երկարությանը հասիր աստիճանաբար, քանի որ արտաքին տեսքի խիստ արմատական փոփոխությունները հաճախ կարող են ուղեկցվել սթրեսներով:
5 Ճի’շտ քնիր
Դեմքի մաշկի վիճակը մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչպես ես քնում` մեջքի, թե փորի վրա: Այտուցված կոպեր և փոքրիկ կնճիռներ քեզ չեն սպառնա, եթե սովորես քնել մեջքի վրա:
6 Մի՛ ծուլացիր
Նույնիսկ եթե անասելի հոգնած ես, այնուամենայնիվ, ստիպիր քեզ քնելուց առաջ մանրամասն մաքրել դիմահարդարանքդ, որպեսզի մաշկդ կարողանա շնչել և ամբողջությամբ վերականգնվել:
շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=716378055045170&id=487308284618816
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել