Ladynews.am-ը գրում է.

Ուզում եք ավելի՞ն իմանալ Ձեր ընտրյալի բնավորության մասին, քան հասցրել եք մինչև առաջին սեռական հարաբերությունը, խնդիր չկա: Պարզապես պետք է հիշեք, թե սիրով զբաղվելիս նրան ո՞ր դիրքերն էին ավելի շատ դուր գալիս:

Եվ այսպես, եթե Ձեր զուգընկերը նախընտրում է վերևում լինել, ապա նա սիրում է ամեն ինչ վերահսկել, ուզում է երբեմն ենթարկել Ձեզ իր կամքին: Իսկ եթե նա ոչ միայն սիրում է վերևում լինել, այլև ողջ ընթացքում միայն իր մասին է մտածում, ուրեմն խանդոտ է, ժլատ ու, ըստ էության, այնքան էլ լավ սիրեկան չէ:

Եթե նա նախընտրում է լինել Ձեր հետևում, ապա կա երկու տարբերակ՝ նա կամ չափազանց ամաչկոտ է, այնքան, որ վախենում է սեռական ակտի ընթացքում Ձեր աչքերին նայել ու թաքնվում է, կամ ինքնավստահ է, սիրում է ամեն ինչում առաջինն ու միակը լինել:

Ամեն ինչ բացի սովորականի՞ց: Նա դեռևս չունի հստակ ձևավորված աշխարհայացք: Այդ մասին կվկայի այն, որ նա անընդհատ փորձարկումներ է անում անկողնում և այդպես էլ չի գտնում իրենը:

Եթե նա սիրում է Ձեզ օդում պահել, ուրեմն գրեթե բացառված է, որ նա սեր ունի ծխախոտի ու խմիչքների նկատմամբ: Առավել հաճախ այս դիրքերը նախընտրում են սպորտսմեններն ու ինքնագնահատականի ավելցուկ ունեցող տղամարդիկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել