Երեկվանից Երևանում որևէ քաղաքական պրոցես ես չեմ տեսնում։ Եթե կա գործընթաց, ապա խնդրում եմ ասեք, թե որտեղ, գնամ, իմ աչքով տեսնեմ։
* * *
Արցախի և արցախահայության խնդիրը քաղաքական է։ Արցախցիների կյանքը փրկելն էլ է քաղաքական հարց։
Քաղաքական խնդիրները լուծում են միայն ու միայն քաղաքական ակտորները՝ քաղաքական գործընթացներով, քաղաքական գործիքակազմով։ Քաղաքական ակտորներն այն ուժերն են, որոնք ի վիճակի են մոբիլիզացնել բավականաչափ թվով մարդկանց, գիտելիք, փող և այլ ռեսուրսներ քաղաքական խնդիրները լուծելու համար։
Քաղաքական ակտոր լինելը թղթով չէ, ցուցանակով չէ, կուսակցական լոգոյով չէ, այլ խնդիրներ լուծելու համար ռեսուրսներ մոբիլիզացնել կարողանալով է։
Արցախի հայերի որևէ խնդիր առանց քաղաքական ուժերի լիակատար մոբիլիզացիայի չի լուծվելու։
Հերիք է գցեք ձեր անելիքը շարքային մարդկանց ջեբը։ Մարդիկ գալիս են հրապարակ ու քաղաքական առաջնորդություն են փնտրում։
Այս գործընթացները գեներացնելն ու առաջնորդելը քաղաքական ուժերի համար ոչ թե ցանկության հարց է, այլ պարտքի։
Ինչպես զինվորականի պարտքն է, այնպես էլ քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի պարտքն է մոբիլիզացվել և մոբիլիզացնել ռեսուրսները քաղաքական խնդիրները լուծելու համար։
Ո՞ր օրվա համար ենք ձեզ քվե տվել ու ձեզ աշխատավարձ տալիս։
Եթե այս պահին էլ պիտի «իջնեք ջրի հատակը, մինչև անցնի վտանգը», ապա կարող եք այլևս դուրս չգալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել