Այս պահին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ՀՅԴ գրասենյակում խորհրդակցության են: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ չցանկանալով հստակեցնել, թե որ ուժերի մասին է խոսքը:

«Խորհրդակցությունից հետո քաղաքական ուժերն իրենք հանդես կգան հայտարարությամբ, կամ կկիսեն իրենց տպավորությունները, եւ առաջարկների մասին ավելի մանրամասն կխոսեն:

Կան քայլերի ու առաջարկների մասին հստակ պատկերացումներ, որոնք հիմա քննարկվում են»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել