1in.am-ը գրում է.

Ազգին հղված հեռուստաուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ միջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին, սակայն «սահմանափակ» հարված կհասցնի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է իր սահմանափակ հարվածով ազդանշան տալ Ասադին: 

«Սիրիայի դեմ սահմանափակ հարվածը կարող է ստիպել բռնապետ Ասադին կրկնակի մտածել՝ մինչ նորից քիմիական զենքի կիրառումը»,- ասել է նա:

Օբաման պարզաբանել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ուժի հնարավոր կիրառումն ուղղված կլինի կոնկրետ թիրախների դեմ: «Ես գիտեմ, որ սոսկալի գնից հետո, որը մենք վճարել ենք Իրաքում ու Աֆղանստանում, ցանկացած ռազմական ակցիայի գաղափարը՝ անկախ նրանից, թե որքան սահմանափակ է այն, ժողովրդականություն չի վայելի»,- ասել է նա:

Երեկ ԱՄՆ նախագահը դիմել էր Կոնգրեսի առաջնորդներին բանաձևի քվեարկությունը հետաձգելու խնդրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել