Բաղադրությունը

4 բաժնի համար

5 բանան

3 ձու

6 ճաշի գդալ շաքարավազ

2 ճաշի գդալ կիտրոնի հյութ

1 բաժակ սուխարի

2 բաժակ անանասի հյութ

6 ճաշի գդալ  յուղ

Պատրաստման եղանակները

Բանանները մաքրել, կտրատել և ճզմել պատառաքաղով, լցնել մի քիչ կիտրոնի հյութ: 

Առանձին հարել ձվի դեղնուցները, շաքարն ու կարագը, ավելացնել բանանի վրա: Այս ամենը լավ խառնել, որի ընթացքում էլ լցնել անանասի հյութն ու ցանել մանրացրած սուխարին: 

Սպիտակուցները հարել շաքարի հետ, լցնել բանանի վրա: Ստացված զանգվածը լցնել հատուկ ֆորմայի մեջ` նախօրոք կարագ քսված (զարդարման համար կարելի է ամանի պատերին կտրատված բանանի կտորներ շարել), դնել ջեռոցի մեջ, եփել միջին ջերմաստիճանում 30 րոպե:

Ի դեպ, այս պուդինգը շատ համեղ է ճաշակել կարմիր գինու հետ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել