
Հայաստան - Դանիա 0:1
Ցանկություն չկա մեղադրանքներ ներկայացնել մրցավարին, բայց տարօրինակ մի բան կա՝ 7 անգամ խաղի կանոնները խախտած մեր տղաները ստանում են 3 դեղին քարտ՝ կարմիրով, իսկ 20 անգամ խաղի կանոններ խախտած դանիացիները ստանում են նույնքան դեղին քարտ, որքան մերոնք: Ի դեպ, Հարոյանին 2 դեպքում էլ դեղին քարտ կարելի էր ցույց չտալ՝ 1-ին դեպքում վերջին հույսի խախտում չէր, քանի որ Մկոյանը մոտենում էր, իսկ 2-րդ դեպքում դանիացին գնաց այդ խախտմանը՝ կոնտակտ կար, 11 մետրանոց պետք էր նշանակվեր, բայց կոպիտ խաղ չէր: Մինչդեռ դանիացիները 6 անգամ կանոնները խախտել են Արաս Օզբիլիզի նկատմամբ և 5 անգամ՝ Հենրիխ Մխիթարյանի: Իսկ Միկայել Կրոն-Դելին, որը դանիացիների կազմում ամենաշատ խաղի կանոնները խախտած 2 ֆուտբոլիստներից մեկն էր, այդպես էլ չի զգուշացվել: Արդյունքում նա 4 անգամ անպատիժ կասեցրել է մերոնց գրոհները:
Կից նյութը` այստեղ