
Lragir.am-ը գրում է.
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած աշխարհի առաջնության որակավորման փուլի հերթական տուրի ընթացքում արդեն հայտնի են դարձել Աշխարհի առաջնության մի շարք մասնակիցներ:
Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Իտալիան, սեփական դաշտում 2-1 հաղթելով Չեխիային, անհասանելի դարձավ մրցակիցների համար: Հիշեցնենք, որ այս խմբում Հայաստանը 0-1 պարտվել էր Դանիային, իսկ Բուլղարիան 2-1 հաղթել էր Մալթային:
Իտալիայից բացի ԱԱ-2014-ի ուղեգիր է նվաճել Հոլանդիան: 8-րդ տուրում հոլանդացիները 2-0 հաղթել են Անդորրային: Խմբի մյուս խաղերում Հունգարիան 5-1 հաղթել է Էստոնիային, իսկ Թուրքիան՝ 2-0 Ռումինիային:
Եվրոպական գոտուց Աշխարհի առաջնությունում մասնակցությունը գործնականում ապահովել են նաեւ Բելգիան, Գերմանիան, Իսպանիան, Շվեյցարիան:
Հարավամերիկյան գոտում 4 խաղ է կայացել.
Բոլիվիա-Էկվադոր 1-1
Ուրուգվայ-Կոլումբիա 2-0
Վենեսուելա-Պերու 3-2
Պարագվայ-Արգենտինա 2-5
Արգենտինան որակավորման փուլի ավարտից 2 տուր առաջ նույնպես ապահովել է տեղն Աշխարհի առաջնությունում
Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկաների գոտում էլ նախընտրական փուլը հաջողությամբ անցան ԱՄՆ-ը եւ Կոստա Ռիկան:
Այսպիսով, արդեն հայտնի են հաջորդ տարի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության 32 մասնակիցներից 10-ը՝ Բրազիլիա, Ճապոնիա, Ավստրալիա, Հարավային Կորեա, Իրան, Իտալիա, Հոլանդիա, Արգենտինա, ԱՄՆ, Կոստա Ռիկա: