2 օր ա մտածում եմ, թե ինչ գրեմ էս թեմայով, ու հասկանում եմ, որ ինչ էլ ասվի՝ անարդարության մասին ա լինելու։
Բայց անարդարը մենակ Գալեյան Գարիկի ձերբակալությունը չի։ Անարդար ա էն ամենը, ինչ տեղի ունեցավ զոհված տղերքի ընտանիքների հետ։ Անարդար ա, երբ քեզնից խլում են քո լույս էրեխուն, հետո ասում՝ «արդարություն մի փնտրի, մի սգա, մի պայքարիր»։ Քո լույսի կտոր զավակին քեզնից տանում են՝ դա համարում են նորմալ, անունն էլ դնում՝ «դե պատերազմ էր», բայց քո պայքարը քո որդուն մահվան ուղարկողների դեմ որակում են խուլիգանություն ու քեզ ձերբակալում։ Քեզ արգելում են զբաղվել քաղաքականությամբ, արգելում են խոսել, պահանջել, պայքարել։
Ո՛չ դատավորը, ո՛չ դատախազը, ո՛չ քննիչը, ոչ ոք չի հարցրել՝ «Գարիկ ջան, բա էտ ո՞նց դարձար «խուլիգան»»։ Կարո՞ղ ա էս մեր պետության պատուհաս ղեկավարությունը քեզ տենց դարձրեց, կարո՞ղ ա մենք քո տեղն անգամ չիմանայինք, եթե ապիկարները չտանեին ու պայմանավորված պատերազմում չզոհեին քո որդուն։
Իրանք մենակ բարբաջում են՝ «օրենքի առաջ բոլորն էլ հավասար են»։ Բա ո՞ւր ա էտ ձեր օրենքը, երբ խոսքը ձեր եթիմին ա վերաբերվում։ Բա ինչի՞ ոչ մեկդ՝ էտ դատավորներով ու դատախազներով վերցրած չեք կարողանում գեթ մեկ հանցագործություն վերագրել ձեր շեֆին։
Էնքան ողորմելի եք կողքից, էնքան վախկոտ եք։ Չեք կարա անգամ ձեր շեֆի թիմակից մեկին դատեք։ Այ այդ աստիճան խղճուկ եք։ Որովհետև ձեր ուժն ու պատմուճանը մենակ զոհվածների ծնողների վրայա պատում։ Բայց մի բան ականջներիդ օղ արեք. այդ ծնողների տեղն ու դիրքն այս հասարակությունում իրանց որդիներն արդեն ամրագրել են իրենց քաջությամբ ու արիության, իսկ այ դուք ոնց ոչնչություն եղել եք, տենց ոչնչություն էլ գնալու եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել