![](/static/news/b/2013/09/84058.jpg)
«Այն, ինչ ազդել է մեզ վրա անցյալում, որոշում է մեր պահվածքը ներկայում, իսկ անցյալի ազդեցությունը հնարավոր չէ հաղթահարել»:
Դա լիովին սխալ է: Այնուամենայնիվ, հնարավոր է փոխել այն, ինչ կազմավորվել է մանկության ժամանակ: Հարցն այն է, որ ամեն մարդու նպատակը անձնական աճն ու զարգացումն է: Եվ մենք երբեք չենք դադարում փոխվել: Մենք այն չենք, ինչ էինք 10 տարի առաջ: Բացի այդ` պայմաններն էլ, որում ապրում էինք առաջ, փոխվել են: Կարևոր է անցյալի փորձի հիման վրա սովորելը և անցյալի հետ չափից դուրս կապված չլինելը: Այն, ինչ անհրաժեշտ ու տեղին է եղել անցյալում, կարող է պիտանի չլինել այժմ: Խելամիտ մարդը զարգանում է և կատարելագործում իրեն ամբողջ կյանքի ընթացքում:
Անիմաստ ու անխելամիտ է տառապել, որ մեր բարության համար վարձահատույց չեղան կամ փոխադարձեցին ոչ ամբողջությամբ: