«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արդարադատության նախարարության հրդեհված շենքի հարևանությամբ ընթացող շինարարական աշխատանքները վտանգավոր են մարդու կյանքի համար։ Այստեղ, ինչպես հայտնի է, շենք է կառուցվում մի շարք նախարարությունների համար։ Շինհրապարակում աշխատող ամբարձիչ կռունկը չունի ազատ գործելու մեծ շառավիղ։ Արդյունքում՝ պանելները, այն էլ միանգամից մի քանիսը, տեղափոխվում են ուղիղ փողոցի վրայով՝ այդ հսկայական բարձրությունից սպառնալով ընկնել երթևեկող ավտոմեքենաների ու հետիոտնի վրա։

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից երեկ փորձեցինք պարզել՝ կա՞ն սահմանված նորմեր, որոնք պարտադիր պետք է ապահովվեն վերամբարձ կռունկի շահագործման ժամանակ, որո՞նք են դրանք և արդյո՞ք կարելի է թույլ տալ, որ ամբարձիչ կռունկը հասնի փողոցի երթևեկելի գոտի։ Մեզ տրամադրված հեռախոսահամարով, սակայն, ոչ մի կերպ կապ հաստատել չհաջողվեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել