1in.am-ը գրում է.
Արգանդի քաղցկեղի ռիսկը կարելի է նվազեցնել ֆիզիկական վարժությունների, առողջ դիետայի և, հնարավոր է, սուրճ օգտագործելու միջոցով: Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայում իրականացված հետազոտության մեջ՝ հաղորդում է BBC-ն:
Լոնդոնի արքայական քոլեջի գիտնականները կարծում են, որ կանայք կարող են նվազեցնել մահացու հիվանդության առաջացման վտանգը օրական 30 րոպե ֆիզիկական վարժություններ կատարելու և ավելորդ քաշ չհավաքելու դեպքում:
Արգանդի քաղցկեղի ռիսկը նվազեցնող գործոններում նշվում է նաև սուրճի օգտագործումը, սակայն փորձագետները կարծում են, որ տվյալ պահին հիմքեր չկան սուրճի օգտագործումը երաշխավորելու:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_213413.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել