
1in.am-ը գրում է.
Հոլիվուդում սիլիկոնե կրծքով ոչ ոքի արդեն չես զարմացնի: Գեղեցիկ կուրծք ունենալը բավական չէ, հարկավոր է այն շահավետ վաճառել: Ներկայացնում ենք նրանց, ում մոտ դա լավ է ստացվել:
Պամելա Անդերսոնի գրավիչ մարմնին կարելի է միայն նախանձել: Հենց այնպես չեն 45 տարեկան աստղին հրավիրել լուսանկարվելու Playboy ամսագրի բրազիլական տարբերակի համար:
Քիմ Քարդաշյանը հղիանալուց հետո բավականին շատ կիլոգրամներ է հավաքել: Իսկ կուրծքը նրա մարմնին համապատասխան մեծացել է: Երեխայի ծնվելուց հետո Քիմը դեռ հասարակությանը չի ներկայացել։ Նա որոշել է դա անել միայն նիհարելուց հետո:
Կարևոր չէ, թե ինչ է կրում բրիտանացի մոդել Քեթի Փրայսը, սակայն նա միշտ գեղեցիկ է՝ իր շքեղ կրծքի շնորհիվ:
Երկվորյակների ծնվելուց հետո ավելորդ քաշի խնդիրը Մրայա Քերիի մոտ համար առաջինն է հանդիսանում: Այժմ փոփ-աստղը վերադառնում է իր նախկին քաշին:
Քրիստինա Հենդրիքսն այլևս չի ցանկանում լսել ավելորդ քաշի մասին, միաժամանակ, ի տարբերություն իր կոլեգաների, նա հայտարարել է, որ կուրծքն ամբողջովին բնական է:
Ամերիկացի հեռուստաաստղ Հեյդի Մոնտանգը հայտնի է նրանով, որ մեկ օրում միանգամից տասը պլաստիկ վիրահատություններ է արել:
Դերասանուհի Սոֆյա Վերգարան տարիների հետ ավելի անհամեստ է դառնում: 41-ամյա դերասանուհին իր փարթամ կրծքի շնորհիվ բավականին հաջող կարիերա է արել:
Կոկո Նիկոլ Օսթինն արդեն վաղուց է աչքի ընկնում իր բարեմասնություններով: Նրա սիլիկոնե կուրծքը չի տեղավորվում հագուստների և լողազգեստների մեջ։