![](/static/news/b/2013/09/84048.jpg)
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Եթե մինչ վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում էր իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգել իշխանության ներսում՝Սերժ Սարգսյանին համոզելով, թե կարող է Եվրամիությունից գումարներ բերել, ապա հիմա նա դա անում է այլ «ռակուրսով»։ Այս շրջանումնա փորձում է իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չինացիների հաշվին։ Սեպտեմբերի 9-ից աշխատանքային այցով մեկնելով Չինաստան՝ Տ. Սարգսյանը հայտարարել է, թե Չինաստանը ՀՀ-ին լրացուցիչ 16 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի։
Փաստորեն, նրա այս այցի ողջ նպատակը եղել է արևելքից գումար բերելը՝ բնականաբար, առաջին հերթին հանուն իր պաշտոնի ապահովագրության, իսկ պաշտոնապես՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության և Հայաստանի մաքսային ծառայության համար զննման շարժական սարք (սկաներ) ձեռք բերելու համար։ Ի դեպ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, Տ. Սարգսյանը վերջին շրջանում շատ անտրամադիր է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: