Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականը.
«Ով որ կարծում է, թե Տոլստոյի «Աննա Կարենինան» ավարտվում է այդ վեպի դժբախտ հերոսուհու գնացրի տակ գցվելով, նա, վստահ եղեթ, ստեղծագործությունը չի կարդացել՝ միայն կինոն է նայել։ Գրքում ինքնասպանությանը հետևում է մի ամբողջ մաս, մոտ 50 էջ, որում գրողը ոչ միայն ամփոփում է հիմնական հերոսների ճակատագիրը (դրա համար 1-2 էջն էլ է բավարար) այլև, այսպես ասած, լուծումներ է առաջարկում։ Այդ լուծումներն, ըստ Տոլստոյի, հասարակական կյանքի մեջ չեն՝ չնայած այս վերջին մասը սկսվում է հենց հասարակական կարևոր իրադարձությունից՝ «սլավոնական հարցից», սերբերը հերթական անգամ տագնապի մեջ էին, և Ռուսաստանում շարժում սկսվեց՝ ուղղափառ եղբայրներին օգնելու, կամավորներ ուղարկելու։ Ահա թե ինչ է գրում Տոլստոյը այդ շարժման մասին՝ դիտարկելով այն հերոսներից մեկի աչքերով. «Նա տեսնում էր, որ սլավոնական հարցը դարձել էր այն մոդայիկ գայթակղություններից մեկը, որոնք իրար փոխելով՝ զբաղեցնում են հասարակությանը, տեսնում էր նաև, որ շատ էին մարդիկ, որոնք այդ գործով զբաղվում էին շահամոլ, փառասիրական նպատակներով։ Նա ընդունում էր, որ թերթերն այդ առիթով բազմաթիվ ավելորդ և չափազանցված բաներ էին գրում՝ իրենց վրա ուշադրություն դարձնելու և ավելի բարձր գոոալու միակ նպատակով։ Նա տեսնում էր, որ հասարակության այդ ընդհանուր վերելքի պայմաններում աոաջ են մղվել և բոլորից բարձր են գոռում բոլոր անհաջողակներն ու վիրավորվածները՝ գլխավոր հրամանատարներ՝ աոանց բանակի, նախարարներ՝ աոանց նախարարությունների, կուսակցականներ՝ աոանց կուսակցությունների»։
Այդ տողերը գրվել են մոտ 140 տարի առաջ, երբ չկային համացանցն ու «Ֆեյսբուքը», բայց հասարակական հոգեբանության կարետր հատկանիշները գրողը կարողացել է ըմբռնել և նկարագրել։ Կարելի է ասել, որ 19-րդ դարի 70-ական թվականներին քիսկ գուցե մի՞շսվ կարետրն ու անկարևորը, անկեղծն ու կեղծավորը, իրական մտահոգությանն ու «մուտիլովկան» այնքան են իրար խառնվել, որ հասարակությունը ի վիճակի չէ դրանք տարբերել։ Մասնավորապես, նման իրավիճակում կորում է իրադարձությունների մասշտաբի զգացողությունը։ Այսօրվա Հայաստանի պարագայում վճարովի ավտոկանգաոները, Լիսկայի որդուն ու թիկնապահին պատասխանատվությունից «պլստացնելը», Մաքսային միության մեջ մտնելը դիտարկվում են մեկ հարթության վրա։ Եվ եթե նույնիսկ գիտակցվում է վերջին հարցի կւսրևորությունը, ապա մարդիկ ինչ-որ բաներ են գոռում՝ ձգտելով իրենց վրա ուշադրություն դարձնել և գոռալ ավելի բարձր, ինչ-որ «ավելորդ և չափազանցված» բաներ են գրում, և արդյունքում պարզ չէ, թե բուն ասելիքը որն է։ Ո՞րն է նրանց առաջարկած այլընտրանքը։
Շարունակությունը քիչ անց։