
Doctors.am-ը գրում է.
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15-ին «Առաքելություն Արևելք» դանիական կազմակերպության նախաձեռնությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Առողջ սկիզբ. Հայաստանի հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանություն» ծրագրի փակումը:
Միջոցառմանը կմասնակցեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները։ Կմասնակցեն բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, առաջատար բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ:
«Առողջ սկիզբ» ծրագիրն իրականացվել է 2006–2013 թթ. Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզի ընտրված համայնքներում Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել