1in.am-ը գրում է.
Anonymus խմբի ցանցահենները խոստացել են 9/11-ի տարելիցին հարձակվել իսրայելական վեբ կայքերի վրա: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն:
Նրանց խոսքերով՝ տվյալ որոշումը պայմանավորված է բնակավայրերի հետ կապված Իսրայելի քաղաքականությամբ։ Դրանց կառուցումը շարունակվում է Հորդանանի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում:
Ցանցահենները պնդում են, որ Իսրայելն աջակցում է Սիրիայի դեմ ագրեսիային և խոչընդոտում պաղեստինյան պետության ստեղծմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_213389.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել