«Իրավունք» թերթը գրում է․ «Փետրվարի 10-ին Երեւանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը մեղսունակ է ճանաչվել, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Գեղամը կալանքը կրում է «Սովետաշեն» ՔԿՀ-ում, որտեղ շարունակում է ստանալ մեթադոնային բուժում (Մեթադոնը սինթետիկ ափիոնային թմրամիջոց է, որը կիրառվում է փոխարինող բուժման նպատակով: Բուժման մեջ մեթադոնի նշանակումն իրականացվում է ամբուլատոր ռեժիմով, այն անվճար է- Ի.Ա.): Բայց դոզան իր իսկ կամքով քչացրել է, արդեն կամաց-կամաց ադեկվատ է դառնում, կարծես մեթադոնային բուժում իր արդյունքը տվել է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գեղամի մայրը` տիկին Արփինեն` ընդգծելով.

— Գործի նյութերում կա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, որը հաստատում է, որ Գեղամը հոգեկան խնդիրներ ունի: Սակայն փորձագետը միաժամանակ նշել է, որ Սահրադյանն ունի հոգեկան խնդիրներ` «ոչ պսիխոտիկ եւ վարքային խանգարումներ, թմրանյութերի եւ այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետեւանքով»: Հոգեբույժը գրել է, որ ինքը մեղսունակ է, բայց եղել է դեղի ազդեցության տակ: Եվ սրա վերաբերյալ էլ կա փորձաքննական եզրակացություն, բայց փաստորեն հիմա ընտրովի է ամեն ինչ, անգամ թմրամոլին համապատասխան եզրկացություն տալը պետք է վերեւից արտոնված լինի:»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել