1in.am-ը գրում է.
Գերմանացի տղամարդ-տրանսսեքսուալը Եվրոպայում առաջինն է դարձել, ով արհեստական բեղմնավորումից հետո հղիացել և երեխա է ունեցել: Բեռլինի բնակիչը պահանջել է, որ երեխայի ծննդյան վկայականում «մայր» բաժնում գրվի իր անունը: Իր հարաբերությունների մասին տղամարդը ոչինչ չի պատմում՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ ցանկանում է ձանձրացնող մամուլի ուշադրությունից հեռու պահել իր որդուն:
Մինչդեռ տրանսսեքսուալի կողմից երեխա ունենալու վերաբերյալ նորությունը Գերմանիայի բնակչության կողմից բուռն քննարկումների առարկա է դարձել:
Եվրոպայում սա առաջին դեպքն է, սակայն նախկինում ԱՄՆ-ում դա արդեն արվել է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_213384.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել