1in.am-ը գրում է.

Ոմանք ասում են, որ իրենց զուգընկերը գրավում է արտաքինով, ոմանք էլ՝ ներքին աշխարհով, սակայն իրականում մարդիկ իրենց երկրորդ կեսին հոտով են գտնում, հաստատել է ուսումնասիրությունը: 

Նոր ուսումնասիրությունն ապացուցել է, որ մարդկանց համատեղելիությունը որոշվում է հոտով: «Գեների համատեղելիությունը» գրքում պրոֆեսոր Դանիել Դևիսը բացատրում է, որ կան մարդկային գեներ, որոնք պոտենցիալ զուգընկերոջ մոտ մարդուն ավելի գրավիչ են դարձնում: 

Շվեյցարացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությանը մի խումբ ուսանողներ են մասնակցել, որոնց արական մասին գիտնականները խնդրել են երկու գիշեր նույն վերնաշապիկը կրել, ընդ որում՝ խուսափելով այն ամենից, ինչը կարող է փոխել բնական հոտը, գրում է The Guardian-ը:

Երկու օր անց ուսանողուհիներին խնդրել են հոտ քաշել վերնաշապիկներից և ընտրել առավել սեքսուալ և գրավիչ հոտերը: 

Արդյունքում պարզվել է, որ կանանց գրավում է այն տղամարդու հոտը, ով գենային առումով համատեղելի է իրենց հետ: Դա ենթադրում է, որ մարդիկ կարող են ենթագիտակցորեն ընտրել այն մարդուն, ում հետ գենետիկական առավելությամբ կարող են երեխաներ ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել