1in.am-ը գրում է.

Հայտնի քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդիի որդին և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկը՝ Ռոբերտ Քենեդի-կրտսերը, 2000-ականների սկզբին ինտիմ օրագիր է պահել, որտեղ գրել է, որ զղջում է իր «սիրառատության» համար և խորհում կաթոլիկ հավատքի մասին: 2001-ի ընթացքում՝ դեռևս նրա կենդանության օրոք օրագիրը գտել է 59-ամյա Քենեդիի կինը՝ Մերի Ռիչարդսոնը, ով 2012-ի մայիսի 17-ին ինքնասպանություն է գործել: Հաստ օրագրից 398 էջ հայտնվել է New York Post պարբերականում:

Օրագրում Քենեդին պատմում է իր առօրյա կյանքի, ելույթների և քաղաքական գործունեության, ինչպես նաև իր 6 երեխաների մասին: Այնտեղ, սակայն, կանանց անուններ կան, որոնցից յուրաքանչյուրը նշվել է 1-10-ը թվերով: Այդ թվերը, ինչպես ասել է Մերին, սեռական գործողություններ են նշանակում, իսկ 10-ը հենց սեռական ակտն է:

Օրագրում հիշատակվում է 37 կանանց մասին: Նրանցից 16-ը ստացել են 10 թվանշանը:

«Չնայած աշխարհում շատ սարսափելի բաներ են տեղի ունենում, իմ կյանքը հիասքանչ է: Այդ պատճառով էլ ես ամեն ինչ փչացնելու միջոց եմ փնտրում: Ես կարծես դրախտում ապրող Ադամը լինեմ, ով ամեն ինչ ունի, բացի արգելված պտուղից: Այդ արգելված պտուղն այն ամենն է, ինչ ես ցանկանում եմ»,- 2001-ի նոյեմբերի 5-ին գրել է Քենեդին:

Նշենք, որ անցյալ շաբաթ New York Post-ի թղթակցի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քենեդի-կրտսերը չի ընդունել, որ 2001 թ. օրագիր է վարել։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել