Մորտեն Օլսեն. Այսօր մենք ավելի լավն էինք խաղադաշտումArmsport.am-ը գրում է.

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը, Հայաստանի նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասաց հետւյալը.

- Սա մեզ համար մեծ երեկո էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին: Բոլոր այն վարժությունները, որոնք մենք կատարել էինք մարզումների ընթացքում, նրանք կատարեցին խաղադաշտում: Ֆուտբոլիստները կատարեցին տրված առաջադրանքները:

- Այս խաղից հետո, ու՞մ եք համարում 2-րդ տեղի ֆավորիտ:

- Ես չգիտեմ: Մենք պետք է հաղթենք վերջին 2 խաղերը եւ փորձենք դուրս գալ հաջորդ փուլ:

- Կարծո՞ւմ եք, որ արժանի էիք հաղթանակի, թե՝ բախտը Ձեր կողմն էր:
 

- Հայաստանի հավաքականին բախտը չէր խանգարի, սակայն մենք հենց սկզբից հսկողություն էինք սահմանել հայ ֆուտբոլիստների նկատմամբ եւ հաղթեցինք արժանիորեն:

- Ու՞մ կառանձնացնեիք Ձեր թիմից:

- Ոչ մեկին: Ես գոհ եմ ողջ թիմից:

- Հայաստանի հավաքականը Կոպենհագենում եւ Երեւանում նու՞յն մրցակիցն էր, թե Դուք ձեր հարկի տակ արհամարեցիք Հայաստանին:

- Ուղղակի Կոպենհագենում Հայաստանին հաջողվեց շատ լավ խաղալ հակագրոհների վրա, իսկ այսօր մենք ավելի լավն էինք խաղադաշտում:

- Ի՞նչ թերություններ տեսաք մրցող թիմերի խաղերում:

- Դանիան լավ խաղաց: Ճիշտ է, Հայաստանի մարզիչը մարտավարությունը փոխում էր խաղի ընթացքում, բայց մեզ հաջողվեց լավ խաղալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել