Tert.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Դանիայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետեւյալը.

 - Երբ երկու խաղում 5 հարկադրված փոփոխություն ես կատարում, ինչ-որ բան ասելը դժվար է: Ես ուղղակի շնորհակալություն եմ ուզում հայտնել տղաներին, որ պայքարեցին մինչեւ վերջ: Ես միայն լավ խոսքեր կարող եմ ասել նրանց հասցեին:

 - Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ հենց սկզբից նախաձեռնությունը զիջեցիք մրցակցին:

 - Նախաձեռնությունը չէինք զիջել: Ամեն թիմ խաղում է այնքան, որքան դիմացի թիմն է զիջել: Մենք նախաձեռնությունը զիջել մտադիր չէինք:

 - Երկրպագուները ասում են, որ դանիացիների բախտը բերեց: Դուք համաձա՞յն եք:

 - Մենք պարտվել ենք… Ես խոսեմ մեր թիմից: Ես միայն շնորհակալ եմ տղաներից:

 - Մարկոսը խաղային պրակտիկա չունի: Ինչո՞վ էր պայմանավորված նրա հիմնական կազմում հայտնվելը:

 - Մարկոսը դուրս եկավ խաղադաշտ, քանի որ մենք ցանկանում էին ավելի շատ գնդակ պահել, իսկ Մարկոսն ավելի լավ է գնդակ պահում, քան Սարկիսովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել