Հնարավոր չէ կառուցել կամ ստեղծել որևիցե բան, եթե նախագիծը չկա թղթի վրա կամ մարդկանց մտապատկերում :

Մենք խորշում ենք մեր իրականությունից ու հավերժ էլ կմնանք այնտեղ, քանի որ զբաղված ենք իրականությունը անիծելով, փոխանակ ուրվագծելու Այն Հայաստանը, որը բխում է մեր Ազգի շահերից, մեր անցյալից, մեր իրական պատմությունից, մեր Ազգի ունեցած և ունենալիք դերակատարությունից և որը կլինի ՄԵՐԸ, և ոչ թե իդեաների հավաքածու:

Եթե ունենանք այդ ԱՅԼ Հայաստանի ուրվագիծը, ապա մեզ կերևան այն քայլերը, որոնց իրականացումով կհասնենք նպատակին:

Իսկ հիմա անիմաստ տեղապտույտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել