Տարածաշրջանային կարևոր զարգացումներ, որոնք հայկական կողմից առնվազն լրջագույն զգոնություն են պահանջում
1. Ռուսաստան իր առաջին այցն է կատարում Թուրքիայի ԱԳ նախարար Հ.Ֆիդանը՝ նաև տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ բանակցելու և Պուտին-Էրդողան ակնկալվող բանակցությունները նախապատրաստելու նպատակով։
2. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսային բանակցություններ է անցկացնում Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը, որից հետո Լաչինի միջանցքին սահմանակից հատված է հասնում Ֆրանսիայից առաքված հումանիտար ուղեբեռը։ Նախորդիվ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախին «հումանիտար աջակցության» ցուցաբերման բեմականացում էր կազմակերպել Ադրբեջանը։
3. Դիվանագիտական-քարոզչական մակարդակում կրկին լրջագույնս սրվում են Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները։
4. «Հաղթանակի օրվա» տոնակատարություններին մասնակցելու պատրվակով Թուրքիա է այցելում Ադրբեջանի ՊՆ Զ.Հասանովը։
5. Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է իրականացնում Հայաստանի դեմ, ինչպես նաև ռազմական ու քարոզչական մակարդակում օրակարգում պահում նոր լարվածության հնարավորությունը։
6. Մոսկվայից հետո Թեհրան է մեկնում Թուրքիայի ԱԳ նախարարը։
7. Սեպտեմբերի -ին Սոչիում նախանշված են Պուտին-Էրդողան սակարկությունները, որոնց ընթացքում, չի բացառվում, նաև հայկական թեմատիկայով հանգուցային պայմանավորվածությունների կայացումը...
Վերոնշյալի համատեքստում ստեղծվում է առնվազն վտանգավոր խմորումների տպավորություն, եթե, իհարկե, նոր խորքային գործընթացներ չեն նախապատրաստվում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել