Շուկա էինք գնացել։ Վաճառողներից մեկը ոգևորված հեռախոսով վիդեո էր ցույց տալիս մյուսին, թե.
— Տե՛ս, մերոնք դրանց մի վզվոդ վարի են տվել։ — Վզվոդը (նույն ինքը՝ դասակը), մոտ 20–30 հոգի են։
— Դրոններով, հա՞, — հարցրեց զրուցակիցը։
— Հա, հա, մեր հայկական դրոններով, — ուրախացած պատասխանեց հեռախոսի տերը։
* * *
Այ հենց այսպես նիկոլական քարոզչական կտերը լցվում են դաշտ, կայծակնային արագությամբ տարածվում և մարդկանց գիտակցության մեջ մեր իրական զոհերի կորուստը լղոզում թշնամու գոյություն չունեցող տասնյակ ու հարյուրավոր վիրտուալ դիակներով։
Ու սա արդեն հստակ մոդուս օպերանդի է. ամեն աղմկահարույց դեպքից հետո 1–2 սենց կուտ են նետում դաշտ, ամեն անգամ տարբեր մարդկանց միջոցով (մարդկանց, որոնք գուցե և չեն գիտակցում, թե ինչ են անում)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել