Մինչ Վարդապետյան Աննան փորձում է ՔՊ-ացնել Դատախազությունը՝ համակարգում իրականացնելով լրջագույն կադրային ջարդ ու մասսայական փոխատեղումներ, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Կառավարությունում բազմաթիվ գրագետ կադրեր ու նույնիսկ ՔՊ-ականներ կամովին լքում են պետական կառավարման համակարգը, քանի որ չեն կարողանում հասկանալ կամ մարսել իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը:

Ըստ տեղեկությունների, օրինակ, վերջերս աշխատանքից ազատվել է Նիկոլի աշխատակազմի ղեկավար դդում Արոյի օգնական ու հետն էլ ՔՊ-ական Առուշանյան Աշոտն այն պատճառով, որ չի ցանկացել մասնակից դառնալ սեփական վերադասի տխմար որոշումներին, չի ցանկացել սատարել Ավինյան Տիկոյին և այլն: Ասում են՝ Աշոտի ճանապարհով գնացողների թիվը հատկապես վերջին շրջանում բավական մեծացել է, և բանը հասել է նրան, որ Նիկոլը չի կարողանում նորմալ կադրեր գտնել իր համար նույնիսկ այն դեպքում, երբ խոսք է գնում առաջին հայացքից չափազանց գրավիչ պաշտոնների մասին:

Սա մի կողմից՝ վկայում է այն մասին, որ ոչ բոլոր շարքային ՔՊ-ականներն են բարոյական «ուռոդներ»՝ պատրաստ մասնակցել Հայաստանի թրքացմանը, մյուս կողմից՝ Նիկոլի ու նրա շայկայի անբարո էության մասին, որոնց միակ նպատակը Հայաստանը քանդելն ու ավիրելն է՝ ցանկացած գնով ու հնարավորինս սեղմ ժանմկետներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել