2 շաբաթ ա ավտովթարից մահացած մի 20-ամյա աղջկա մարմին չեն կարողանում Գորիսից տեղափոխել Արցախ, որ հողին հանձնեն։ Հիմնավորումը՝ ադրբեջանական կողմը չի թողնում։ Եթե անգամ էտ հարցը ադրբեջանական կողմն ա որոշում, բա էն արայիկն ու իրա թայֆեն ընդեղ որպես ի՞նչ են վեր ընգած։ Իրանց ընդեղ մնալն էլ ա՞ ադրբեջանական կողմի հետ համաձայնեցրած։
Լավ, այ ապիկարներ, եթե անգամ մի աղջկա մարմնի տեղափոխման շուրջ ի զորու չեք բանակցել ու արդյունքի հասնել, դուք էս մի ողջ երկրի անունից ո՞նց եք բանակցում։
Էտ աղջիկը ոչ պատերազմի մասնակից ա, ոչ պատերազմական հանցագործ ա, ոչ ադրբեջանի դրոշ ա ոտատակ տվել, ոչ էլ։
Դուք անգամ իր մարմնի տեղափոխման հարցում չեք կարողանում բանակցել, բայց խոսում եք խաղաղությունից, բարիդրացիական հարաբերություններից, իրար կողք ապրելուց ու առևտուր անելուց... Ու էս ամենը պատրաստվում եք անել մի ազգի հետ, ով անգամ անշունչ մարմնի դեմ ա կռիվ տալիս։
Հազարներով պետական աշխատող են պահում, աշխատավարձ վճարում, տուրիստի պես սաղ աշխարհը ֆռցնում, բայց գործ անելու ժամանակը երբ գալիս ա՝ ոչ ոք չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել