Ladynews.am-ը գրում է.

Առավոտյան արթնացել եք վատ տրամադրությամբ, մետրոյում ոտքը հարվածել ինչ-որ տեղ, ղեկավարից ստացել նկատողություն... կարճ ասած, օրն սկսվել է անհաջող, ինչում շատ հաճախ հենց մենք ենք մեղավոր: Ի՞նչ անել նման իրավիճակում, երբ կյանքը թվում է դժոխք, ինչպե՞ս վերադառնալ բնականոն կյանքի:

Զանգեք ընկերուհուն. կարող եք նույնիսկ չբողոքել կյանքից, պարզապես զրուցեք ինչ-որ ուրախ ու հաճելի թեմայից, այդպիսով շեղվեք օրվա ձախորդություններից և տրամադրությունն անմիջապես կբարձրանա:

Ճաշին կամ աշխատանքից հետո խմեք սուրճ և կարդացեք գիրք: Սուրճի ոչ մեծ չափաբաժինը և սիրելի գիրքը Ձեզ նորից ուժ կտան:

Կերեք բանան, սև շոկոլադ կամ այլ մթերք. դա ևս կբարձրացնի տրամադրությունը:

Պարեք: Կարևոր չէ որտեղ: Եթե հնարավորություն չունեք հաճախելու պարասրահ, ապա տանը միացրեք երաժշտություն և պարեք այնպես, որ Ձեզ հաճելի լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել