Ավստրիացի վիպասան, գրող, հումանիստ, հայ ազգի մեծ բարեկամ Ֆրանց Վերֆելը ծնվել է 1890 թվականի օգոստոսի 10-ին:
Նրա ստեղծագործությունների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում «Մուսա լեռան 40 օրը» վեպը (1933), որի համար հիմք է ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։ Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները։ 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել