«Կոմերսանտի» երեկվա հոդվածում խոսվում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանը համաձայնվել էր, որ Աղդամի ճանապարհը բացվի, բայց պարտադիր պայմանով, որ բացվի նաև Գորիս – Ստեփանակերտ ճանապարհը։
Ադրբեջանցիները դրան չեն համաձայնվել, դեռ մի բան էլ ադրբեջանական անցակետով անցկացնելիս Կարմիր Խաչի ավտոշարասյունից առևանգել են ծանր հիվանդ արցախցի Վագիֆ Խաչատրյանին։
Քանի որ «Կոմերսանտի» այս բացահայտումը ոչ ոք չի հերքել, ես հակված եմ համարել, որ այն ճիշտ է։
Հիմա Արայիկի «անտրամաբանական» նստացույցը, Երևանում անհասկանալի հասցեատերերով ցույցերը, նիկոլենց շոուներն ավելի հասկանալի են դառնում։
Եթե Բաքուն ոտքը մինչև վերջ գազին չխրեր ու նույն օրը բացեր Գորիսի ճանապարհը, ապա Հ1-ով ու ընդհանրապես բոլոր լրատվամիջոցներով ցնծության ալիք կբարձրանար, թե. «Տեսե՛ք, Նիկոլը ճեղքեց ադրբեջանական պաշարումը»։
Այս մի փոքր դրվագը թմբկահարելով՝ Նիկոլը շատ-շատերի աչքում կմաքրվեր Արցախը հանձնելու մեղքից ու հատուկենտ մարդիկ կհիշեին, որ հենց Նիկոլի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում (լրիվ ապօրինաբար) ճանաչելն է, որ այսպիսի թևեր է տվել Ալիևին։
Էլ ավելի քչերը կնկատեին, որ Աղդամի ճանապարհի բացումով Արցախի կառավարությունն էլ, ըստ էության, իր անուղղակի համաձայնությունը տված կլիներ Արցախի հանձմանը։
Թե բա. «ապիկար ու տգետ»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել