Նիկոլը «Եվրոնյուզին» հարցազրույցում մի քանի օր առաջ հայտարարեց, թե Ալիևը Ադրբեջանի ժողովրդի ընտրված ներկայացուցիչն է։
Ալիևը բռնապետ է, որն իշխանությունը փաստացի ժառանգաբար է ստացել։ Ադրբեջանում 2000 թվականից այս կողմ բոլոր ընտրությունները կեղծվել են։
Ալիևի բռնապետ լինելու փաստը մեզ հնարավորություն է տալիս միջազգային ասպարեզում պնդելու, որ արցախահայերը ապագա չունեն Ադրբեջանի կազմում։ Սա փաստարկ է, որին հակափաստարկ չունեն արևմտյան նույնիսկ ամենահմուտ դեմագոգները։
Իհարկե, Նիկոլը պետք է օգնության հասներ իր «կիրթ գործընկերոջը»...
Ընդ որում Նիկոլը կես ժամ է՛լ Ալիևին է մեղադրում, որ եռակողմ հայտարարությունը խախտում է, է՛լ Շառլ Միշելին է մեղադրում, որ իր հովանու ներքո ձեռք բերած պայմանավորվածությունների չկատարումը չի դատապարտում, բայց և հարցազրույցի ամենավերջում մեկ նախադասությամբ Ալիևին մաքրում է բռնապետության մեղադրանքից։
Նիկոլը շարունակում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետևողական սպասարկումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել