Մաքսային միության կազմում Հայաստանը դառնալու է Ղազախստան (միակուսակցական տոտալիտար համակարգ) կամ Բելառուս` առանց նավթի ու գազի: Սա ամենաչնչին վնասն է` մյուս վնասների համեմատ, բայց արեք մի պահ մտածենք միայն սրա մասին: Եթե մենք ուզում ենք գոնե փոքրիկ հաղթանակներ տանել` Թռչկանի կամ "Չեմ վճարի 150 դրամ"-ի նման, պետք է վիժեցնենք մաքսային միություն մտնելը: Եթե մենք ուզում ենք այլընտրանքային տեղեկություններ ստանալ գոնե մենակ ինտերնետում, ազատ ստատուսներ գրել ֆեյսբուկում, երկրում չունենալ 100-ավոր քաղբանտարկյալներ, պետք է վիժեցնենք Մաքսային միությունը: Այս պահին սրանից կարևոր հարց չկա: Մենք կորցնելու ենք Սերժից հրաժարական պահանջելու, փոքր հաղթանակներ տանելու բոլոր հնարավորությունները, հենց որ մտնենք Մաքսային միություն:

ՄԵՆՔ ՀԻՄԱ ԷՆ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԵՆՔ, ՈՐ ՖԻՔՍՎԵՆՔ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԵՐԺԻՆ ՀԱՆԵԼՈՒ ՎՐԱ, ԻՆՉՊԵՍ 2008-ԻՆ ԿԱՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ ԷՐ: ՄԵՆՔ ՀԻՄԱ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊՏԻ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՍԵՐԺԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ՆԱԽ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼԸ (ԱՌԱՆՑ ՍԵՐԺԻ ԿԱՄ ՆՈՒՅՆԻՍԿ` ՍԵՐԺՈՎ), ՀԵՏՈ ՆՈՐ ՄԻԱԿ ԹԻՐԱԽ ԴԱՐՁՆԵԼ ՍԵՐԺԻՆ: ՀԱԿԱՌԱԿԸ` ՄԱՔՍԱՅԻՆԻՆ ՉԿՊՆԵԼՈՎ ՍԵՐԺԻՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԵԼԸ, ԵՐԿԻՐԸ ԱՌԱՆՑ ՆԱՎԹ ՂԱԶԱԽՍՏԱՆ Է ԴԱՐՁՆԵԼՈՒ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել