Արցախը նույն Սպարտան է՝ Թերմոպիլեի ճակատամարտում. փոքրաթիվ ուժերով, բայց մինչև վերջին մարդը կանգնած իրեն մի քանի տասնյակ անգամ գերազանցող թշնամու առաջ։ Ու սպարտացիներն էլ էտքան քիչ էին մնացել ներքին տարաձայնությունների պատճառով։
Բայց Արցախը Սպարտա ա առանց Լեոնիդաս արքայի, փոխարնեն ունի Էֆիալտեսի պես դավաճաններ։
Թերմոպիլեի անհավասար ճակատամարտում սպարտացիների դիմադրությունը կոտրելուց հետո Քսերքսեսը գրավեց Հունաստանի մեծ մասը։ Էս նույնը մեզ ա սպառնում, եթե խելքի չգանք։ Արցախը հայության վերջին ֆորպոստն ա, Թերմոպիլյան կիրճն ու Արտեմիսիայի հրվանդանն ա. եթե սա կորցրեցինք, էլ վերջ, մնացածի համար անգամ կռիվ չի գնալու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել