Նստացույց եք անում, գոնե Բրիտանիայի, ԱՄՆ և ԵՄ դեսպանատների առաջ դա արեք: Ճիշտ է, մեծ քաղաքականության մեջ էմոցիաներ ու խիղճ չկա, այլ կան շահեր ու Ալիևը Արևմուտքի աջակցությամբ է Արցախի շրջափակումը կազմակերպել, ԵՄ ներկայացուցիչն էլ Խանքենդի անվանումն է օգտագործում, ու Աղդամից են ուզում ճանապարհ բացել, Հայաստանում իրենց գործակալին էլ Պրահայում ճանաչել տվեցին Ադրբեջանի տարածքայն ամբողջականությունը, սակայն այստեղ կա մի նրբություն:
Արևմուտքը հանդես է գալիս արժեքներից, դեմոկրատիայի ու ավտորիտարիզմի ջրբաժանից, գոնե այդ կեղծիքը կբացահայտենք ու պատասխանատվությունն իրենց վրա կլինի: Մեր ժողովրդի համար էլ, ապագայում դաս կլինի, որ միջազգային հարաբերություններում այդ արժեքները սուտ են:
Հիշենք, որ երբ Արցախն ասում էր, որ յոթ շրջաններն անվտանգության գոտի են, Արևմուտքից ասում էին, որ չկա նման վտանգ, ասում էին, որ չեն ընդունում ուժի միջոցով խնդրի լուծումը:
Լավ էլ ընդունում են, երբ շահ են ունենում: Այս պահին միակ հնարավորությունըն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ նստացույցներն են, բազմաթիվ վրաններով:
Մի խոսքով, շարժվել է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել