Ladynews.am-ը գրում է.

Ընդունված է համարել, որ ավանդույթները կաղապարներ են, որոնցից ավելի լավ է հրաժարվել, բայց մի բան է ապրել ընդունված կաղապարներով, մեկ այլ բան` ստեղծել սեփականները, որոնք կդարձնեն կյանքը ավելի հագեցած ու հետաքրքիր:

Ընտանեկան երեկո տնից դուրս: Սա շատ կարևոր ավանդույթ է ցանկացած ընտանիքի կյանքում: Տնից դուրս նման մի երեկոյի ընթացքում կարելի է գնալ ոչ միայն միասին ընթրելու, այլ պարզապես զբոսնելու կամ կարուսել նստելու և այլն: Կարևոր է կազմակերպել նման երեկո շաբաթը կամ գոնե ամիսը մեկ անգամ:

Ընտանեկան ալբոմ: Պատմությունը հզոր է, քանի որ ունակ է համախմբել ժողովուրդներ ու ազգեր, իսկ ինչու՞ մի փոքրիկ պատմություն չստեղծել ալբոմի տեսքով: Այն իր շուրջը կհամախմբի Ձեր ընտանիքը, քանի որ ներառում է դրա պատմությունը:

Տանը մնալու ավանդույթ: Զարմանալի կհնչի, բայց եթե թե Դուք, թե Ձեր ամուսինը ողջ օրը զբաղված եք, ապա անհրաժեշտ է գոնե ամիսը մեկ անգամ պայմանավորվել և մի ողջ օր նվիրել ընտանիքին, անգամ տնից դուս չգալ:

Ամառանոց: Ամառանոցային աշխատանքները համախմբում են ողջ ընտանիքն ընդհանուր գործի շուրջ: Կատարեք աշխատանքի բաժանում և մի օր նվիրեք ամառանոցային գործերին:

Առողջ ապրելակերպ: Պարզվում է, որ ողջ ընտանիքով միևնույն ապրելակերպն ունենալը ևս ամրացնում է ընտանիքի հիմքերը: Առողջ սնունդ, մարզասրահ… Կարևորը, որ ներգրավված լինեն բոլորը:

Գնումներ: Ցանկալի է երբեմն-երբեմն, երբ զգում եք, որ բավական բան է կուտակվել գնելու համար, գնումների գնալ ողջ ընտանիքով: Սա հիանալի ստիմուլ է:

Բնության գրկում: Գոնե տարին մեկ անգամ ցանկալի է ընտանիքով մեկնել քաղաքից կամ երկրից դուրս, տեսնել նոր վայրեր, զգալ ու ապրել բնական միջավայրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել