
Emedia.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի հարձակվող Արազ Օզբիլիսի մասնակցությունը Դանիայի ընտրանու հետ հանդիպմանը հարցականի տակ է շարունակում մնալ։ Վերջին բուժստուգումը նա անցելէ այսօր առավոտյան, ու վերջնական արդյունքները կլինեն մի քանի ժամից։
Այդ մասին,eMedia.am թղթակցի փոխանցմամբ, հայտարարեց Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Դանիայի հետ հանդիպման առաջ նախախաղային ասուլիսի ժամանակ։ «Գիտեք, որ առանց Օզբիլիսի կամ Օզբիլիսի մասնակցությամբ հստակ մարտավարական փոփոխություններ կարող են լինել», – շեշտել է նա։
Խոսելով Բերեզովսկու վնասվածքի մասին, Մինասյանը ուրախությամբ փաստեց, որ վնասվածքն այնքան լուրջ չէր, որքան ակնկալվում էր։ «20 օրից արդեն, կարծում եմ, նա շարք կվերադառնա»։
Հիշեցնենք, որ հավաքականը Դանիայի հետ խաղին չեն մասնակցի Ռոման Բերեզովսկին, Յուրա Մովսիսյանը ու Ռոբերտ Արզումանյանը։