Այսօր Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կընդունի բազմաթիվ շնորհավորանքներ, կլսի անթիվ-անհամար մաղթանքներ, անկեղծ, անանկեղծ, կստանա ծանր ու թեթև նվերներ, վերջը 55 ամյակ է` հանաք բան չի: Ինչ որ է, տարեդարձ է, թող որ միայն դրական էմոցիաներով անցնի այս ոչ սովորական մարդու ծննդյան օրը: Այնուամենայնիվ, կարծում եմ` այն եզակի պետական պաշտոնյաներից է ինքը, որ այսօրվա իրադարձությունների ներկապնակում պիտի որ վաստակած դրականի չափաբաժինը գերակշռի կեղծավորությանը:
Ես, շնորհավորելով ՀՀ Ոստիկանության պետին, ուզում եմ մաղթանքներից միայն «առողջությունն ու ընտանիքի գլխից անպակասն» առանձնացնել ու ասել, որ Վլադիմիր Գասպարյանն իսկապես էլ հաջողել է հասարակության գիտակցության մեջ վերաբերմունք փոխել ոստիկանի նկատմամբ: Մնում է շարունակելը, որն ավելի դժվար է, շարունակել հանցագործություն բացահայտելով, սոցիալական ու բարոյական արդարություն իրականացնելով, ձևավորել «հասարակությանը շահերի պահապան ոստիկանի» տեսակը: Կարծում եմ` ոստիկանությանն անբարյացակամ վերաբերվողներն էլ մտքում կհամաձայնեն: Որովհետև անմեղ կասկածներ ունեմ, որ յուրաքանչյուր անգամ ոստիկանության հետ բախման գնալիս անգամ ներքուստ հանգիստ են գնում, համոզված, որ իրենց հետ ոչինչ էլ չի պատահելու: Սա է հենց Վլադիմիր Գասպարյանի ֆենոմենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել