
Tert.am-ը գրում է.
Չնայած Վրաստանի նախաստորագրումը Ասոցացման համաձայնագրին չի կարելի դասել հավանականների շարքին և չնայած այս առումով պահպանվող մեծ ռիսկերին, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ այն հասնելու է իր դրական ավարտին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ստյոպա Սաֆարյանը՝ ի պատասխան հարցի, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդիպելով Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ, հայտարարել է, որ Վրաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հաջորդ տարվա գարնանը, թեև մինչ այդ տեղեկացվում էր, որ Վրաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել այս տարվա նոյեմբերի 28-29-ին՝ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:
Հարց հնչեց նաև այն մասին, թե արդյոք հայաստանյան բանակցությունների ձախողումից հետո ԵՄ-ն չի՞ փորձի Վրաստանի միջոցով բացը լրացնել:
«Ցավոք սրտի, ամենահավանական երկրներից մեկը, որը պատշաճ բանակցել էր դուրս թռավ ցուցակից, և դա Հայաստանն է, ունենալով առաջընթացի առումով երկրորդ տեղը Մոլդովայից հետո, և Վրաստանում էլ կային ռիսկեր, Վրաստանի վարչապետը նույնպես բազմանշանակ հայտարարություններ էր արել Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ, բայց հիմա ուղղակի ակնհայտ է դառնում, որ դա ուղղակի ժամանակ շահելու միջոց էր Վրաստանի համար՝ Ռուսաստանին հանգստացնելու, հանդարտեցնելու միջոցով»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը, ով նաև իրատեսական չի համարում, ասել թե Բրյուսելի և Վրաստանի վարչապետի միջև հարաբերություններում 100 տոկոս վստահություն կա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ