1in.am-ը գրում է.

Անցած գիշեր Թուրքիայի Դիարբեքիր նահանգում երկրի անվտանգության ուժերն ահաբեկչական գործողութուն են կանխել՝ գրում է Star թերթը:

Պարբերականի տվյալներով՝ նահանգի Բագլար շրջանի ճանապարհներից մեկի եզրին կասկածելի փաթեթ է հայտնաբերվել: Անմիջապես ոստիկաններ են կանչվել:

Դեպի վայր ժամանած ոստիկանները փաթեթում պայթուցիկ սարք են հայտնաբերել, որը հաջողվել է վնասազերծել: 

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել