
Իսկապես ծայրահեղությունների ազգ ենք… Մի կողմից Եվրոպան ա մոնոգամ հարաբերություններ պահանջում` առանց թագ, առանց պսակ, բայց սեռական սեռաոճահաճության (սա շուտով «այլասերում» բառի քաղաքականապես կոռեկտ հոմանիշն ա դառնալու) օպտիմալ վիճակներում, ուր հնարավոր է հանկարծ անկողնում հայտնվել Թուրքիայի հետ ու Աստված գիտի` ինչ դիրքում, մյուս կողմից Ռուսաստանը` թագով, պսակով, նույնիսկ հարսանիքով ու օժիտով, բայց չըլնեմ- չիմանամ` պատուհանից դուրս նայես, անցնող- գնացողին պրիվետ–պակա, պիծիմինուտկա խաշած կարտոշկա խաղաս… Մի կողմից ՍՍ–ն բոլոր ջահելներին պարտադրաբար ամուսնացնելու ա, ու նենց, որ 20 տարեկանում արդեն «պատանի» զույգը մի զույգ էրեխա ունենա, մյուս կողմից արևմտաբար ազգանվեր ՀԿ–ները, Եհովայի վկաների պես, ձեռնարկները շալակած խցկվել, մարդուն ուզում են ապացուցել, որ եթե հանկարծ ներքևի էնտեղին աչքի ծայրով նայի, շատ հավանական ա, որ էդ էն չի, ինչ ինքն ա մտածում, «էդ»րա մասին ավելի մեծ, խոշորագույն մտածող ձաձաներ են էղել – Ֆրոյդ, Քինսի, որ ոնց որ ասենք հավատացյալի աղոթած դիրքի ու գործածվող բառերի առումով մենակ Աստվածաշնչի մեջի Աստված ձաձան կարա խորհուրդ տա, նենց էլ «էդ»րանով զբաղվելու ժամանակ էդ ձաձաները մոնոպոլիա ունեն – ի՞նչ դիրք, ի՞նչ բան, ու նենց, որ էրեխա ունենալու միտքը վափշե տուտ նիպրիչոմ… Հիմա մե՞նք ենք ծայրահեղական, թե՞ էս անտեր դարն էնքան ա փոխվել, որ էլ արդեն դուռ–մուռ ծեծել, մարդկանցից խոնարհաբար հարցնել, թե կարելի է ներս գալ, հատկապես երբ առանց հրավերքի են հայտնվել, կարելի է մի գավաթ ջուր կամ սուրճ, չէ… Դուռը բաց ա, ու սռազու գալիս, մտնում են միջին հայ ընտանիքի ննջարան (Աստված չանի` տունը մի սենյականոց լինի), կամերա, բան են անցկացնում, ինտերնետով–բանով ու քուն ու դադար չեն տալիս, հա խորհուրդներ են մարդկանց գլուխը լցնում, թե ինչը կամ ում ոնց անել, թե ոնց մի բան անեն, որ բան ստացվի, բայց անպայման այնպես, որ իրենց` ամենակարևոր կողքից նայողին, էդ բանի պրոցեսն ու ստացված բանը հաճելի ու ընդունելի լինի… Հիմա ո՞վ լինի` վեր չկենա ու մի հատ սաղին իրանց ունեծած–չունեցածով տնից դուրս չշպրտի, ռադ չանի…