
1in.am-ը գրում է.
Եգիպտացի որսագողերը սպանել են արագիլի, որը «ձերբակալվել էր լրտեսության կասկածանքով»: Այս մասին հաղորդում է NEWSru Israel-ը:
Մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի հարավում՝ Քենա գավառում, արագիլ է «բռնվել»՝ թաթին ամրացված կասկածելի սարքով: Նրան գտած տղամարդը թռչնին հանձնել է ոստիկանություն՝ ենթադրելով, որ նրան օգտագործում են օտարերկրացիները՝ հետախուզական տվյալներ հավաքելու համար:
Պարզվեց՝ սարքավարումը հաղորդիչ է, որն օգտագործում են գիտնականները չվող թռչունների միգրացիային հետևելու համար:
Եգիպտոսում բնության պաշտպանության կազմակերպությունը հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին արագիլին ազատ են արձակել: Թռչնին, սակայն, կարճ ժամանակ անց սպանել են որսագողերը՝ Նեղոսի կղզիներից մեկում:
Հաղորդվում է, որ, ամենայն հավանականությամբ, սպիտակ արագիլը սպանվել է Նեղոսի կղզիներից մեկում: Ընդ որում, ըստ ամենայնի, նրան կերել են, քանի որ դարեր շարունակ Նուբիական անապատի բնակիչները զբաղվում են արագիլի որսով, որոնց հետո օգտագործում են որպես սնունդ: