1in.am-ը գրում է.

Կլայպեդայում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը:

94 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է երկամարտի ոսկե մեդալը՝ առաջինը լինելով պոկում և հրում վարժություններում: Առաջին վարժությունում նա գրանցել է 167 կգ, երկրորդ վարժությունում՝ 200 կգ արդյունք:

69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը նվաճել է երկամարտի արծաթե մեդալը: Նրա արդյունքն է 285 կգ (130+155):

62 կգ քաշային կարգում հայ երիտասարդները նվաճել են երկու մեդալ: Էդմոն Բաղդասարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 245 կգ (115+130), Հենրիկ Խաչատրյանը եզրափակել է լավագույնների եռյակը՝ 242 կգ (110+132):

77 կգ քաշային Մանուկ Մկրտչյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ՝ 285 կգ (123+162):

Աղջիկների 69 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 170 կգ (77+93):

Մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 85 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Սարգիս Կիրակոսյանը՝ 249 կգ (109+140): Երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Մարտիրոսյանը՝ 242 կգ (108+134):Աղջիկների 63 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 177 կգ արդյունքով (77+100) նվաճել է արծաթե մեդալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել