Երևան, Հայաստան
Ց: 8°   Գ:
09.09.2013  16:38

Ինչպե՞ս են վճարում հայաստանյան գործակալությունները

Eduard L. Levanyan

ՀՀ-ում, ըստ «Սփյուռ» տեղեկատուի, գրանցված են 315-ից ավելի կազմակերպություններ, որոնք իրենց ծառայությունների ցանկում ներառել են հետևյալ ծառայությունները (ծառայությունները ներկայացված են առանց բացվածքի)՝

- Միջոցառումների կազմակերպում,
- Գովազդային ծառայություններ,
- PR ծառայություններ,
- Ձևավորման (դիզայն) ծառայություններ։

Իմ մասնագիտական գործունեության շրջանակներում մինչև այսօր աշխատել եմ 3 գործակալություններում և համագործակցել մոտ 30 նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ։ Այժմ շարունակում եմ գործել վերոնշյալ ոլորտներում, բայց արդեն հանդես եմ գալիս որպես freelancer (թե ինչու այսպես ստացվեց, կներկայացնեմ մեկ այլ գրառումով)։

Աշխատելով և համագործակցելով ծառայություն մատուցող բազմաթիվ կազմակերպությունների հետ` պարզել եմ, թե ինչ համակարգով են իրականացվում անձնակազմի վճարումները.

Ուրեմն… ՀՀ-ում ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա են վճարման հետևյալ ձևերը.
(խոսքը վերաբերում է միայն հաստիքային աշխատակիցներին)

- Ֆիքսված աշխատավարձ,
- Միայն տոկոսներ,
- Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ (ցածր աշխատավարձ-բարձր տոկոսներ, բարձր աշխատավարձ-ցածր տոկոսներ),
- Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ,
- Բարձրացող աշխատավարձ

Անդրադառնալով յուրաքանչյուր վճարման ոճին` կարելի է ենթադրել՝

- Ֆիքսված աշխատավարձ. 
Այս տարբերակը կայուն տարբերակներից մեկն է. գործատուն իր կողմից կարողանում է հստակ հաշվարկել իր ծախսերը և պլանավորել կազմակերպության բյուջեն։ Իսկ աշխատակցի կողմից ևս ապահովվում է կայունություն, այսինքն` աշխատակիցը ստանում է իր կայուն գումարը։ Սակայն այս մեթոդն ունի իր թերությունը՝ ամսական ֆիքսված գումար ստանալով` աշխատակիցը սկսում է մատնվել ծուլության և ընկնում է մոտիվացվածությունը գործի նկատմամբ։ Քանի որ գործակալություններում կարող է լինել ամիս, որ շատ են ծրագրերը կամ նախագծերը և հակառակը, այսինքն` ամսվա կտրվածքով աշխատակիցն իրականացնում է տարբեր ծավալի աշխատանք, սակայն ստանում է նույն աշխատավարձը։

- Միայն տոկոսներ. 
Այս ձևն իրենից ավելի շատ ընդունված է վաճառքով զբաղվողների համար, այսինքն` ինչքան ապրանք կամ ծառայություն ես վաճառում, այդքան գումար/տոկոս ես ստանում։ Սրա ձեռնտու լինելը կախված է աշխատողի ունակություններից, ստացած շահույթից, պայմանավորվածությունից, գործի հաճելի լինելուց և այլն։ Հիմնականում սա կարող է լինել շաաատ շահութաբեր, կամ էլ հենց ընենց էլի… :) Այս ձևը մոտիվացնող է և աշխատողին թույլ չի տալիս ծուլանալ, քանի որ իր սեփական եկամուտը ինքն է ապահովում։ Սակայն սա չի կարող տարածվել ստեղծագործական աշխատանք կատարողների վրա, եթե վերջինս չի խառնվում վաճառքին, ապա ինքը անուղղակիորեն կախված է լինում վաճառքի բաժնի աշխատանքներից։

- Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ
Սա արդյունավետ տարբերակներից մեկն է, քանի որ աշխատողն ունի իր ֆիքսված աշխատավարձը ու կախված նախագծերից և իր կատարած աշխատանքի արդյունավետությունից ստանում է բոնուսային գումարներ։ Բոնուսային գումարը կարող է հաշվարկվել կատարած աշխատանքի ծավալով, ներգրավվածությամբ, մասնակցությամբ։ Սա մոտիվացնող է աշխատողի համար, դրանից շահում է նաև կազմակերպությունը ինչպես եկամուտի, այնպես էլ աշխատողի մոտիվացվածությամբ։
Կան դեպքեր, որ ֆիքսված աշխատավարձը լինում է ցածր, իսկ բոնուսների կամ տոկոսների թիվը` բարձր, կամ հակառակը։

- Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ
Այս դեպքում աշխատողն ունի իր պարտականությունները, որի համար վճարվում է, և ներգրավվելով կազմակերպության գործունեության տարբեր ծրագրերում` վճարվում է ըստ կատարած աշխատանքի, այս դեպքում լրավճարի գումարը հաշվարկվում է խառը և տարբեր սկզբունքներով։ Այստեղ կազմակերպության ղեկավարությունը պարզապես իր «շնորհակալությունն» է հայտնում աշխատակցին, որը կատարել է աշխատանք իր պարտականություններից կամ աշխատաժամերից դուրս, հակառակ դեպքում վերջինիս կարող էր փոխարինել այլ պայմանագրային աշխատակից։

- Բարձրացող աշխատավարձ
Այս մեթոդով կազմակերպության աշխատավարձը ֆիքսված ժամանակահատվածում բարձրանում է ֆիքսված գումարով։ Սրա մոտիվացնող հանգամանքն այն է, որ աշխատակիցները գիտակցում են բարձրացող աշխատավարձի չափը և ավելի հոգատար են մոտենում կազմակերպության գործունեությանը և իրենց աշխատանքին, իսկ վատ կամ դեմոտիվացված աշխատանքի դեպքում այն պարզապես կարող է զրկվել աշխատանքից և բարձրացող աշխատավարձից։

Հ.Գ. ՀՀ-ում վերոնշյալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձի մեծությունը շատ հարաբերական է, դա հիմնականում կախված է՝

- կազմակերպության եկամուտից,
- աշխատողների քանակից,
- աշխատակցի որակից
- և այլ հանգամանքներից։

Շնորհակալություն կարդալու համար: Եթե ձեզ ծանոթ է այլ ձև, ապա կարող եք մեկնաբանություն թողնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1303 անգամ
Մեկնաբանել



Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
Loading...
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511