«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը գործում է կարճ ժամանակ, սակայն այդ ընթացքում հասցրել է իր ավանդն ունենալ ու հայտնի դառնալ քաղաքացիների շրջանում: «Ազատազէն»-ի գլխավոր նպատակներն են՝ խթանել Հայաստանում զենք կրելու և կիրառելու մշակույթի ձևավորումն ու զարգացումը, զինագործության զարգացումը, զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական բարելավումները:

Հունիսի 17-ին Ազատազէնում Հայաստանում զենք կրելու ու կիրառելու մշակույթի զարգացման նպատակով կազմակերպվեց թիմբիլդինգ:

Ազատազէնի խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը, պատմելով Ազատազէնի նպատակների մասին, ասում է. «Թիմբիլդինգն «Ազատազէն»-ի հետ համագործակցելու տարբերակներից մեկն է: TotoGaming-ի տրամադրած միջոցների մի մասը ծախսվելու է իր թիմի մարզումների համար, մյուս մասը հատկացվելու է ՀԿ-ի անդամների ուժեղացման վրա: Մենք ունենք դիպուկահարների, արագ արձագանքման թիմեր, նրանց մարզման համար միջոցներ են հարկավոր։ Ընկերությունն այս քայլով նպաստեց, որ կրակային պատրաստվածություն  ունեցող հայերի մի խումբ ավել ունենանք, քան երեկ էր:

Իշխան Գրիգորյանը նշում է, որ շատ կարևոր է, որ ազգային լայն շերտերը զենքի հասանելիություն ունենան: «Այսօր թիմբիլդինգի մասնակիցները մարզվելու են այն զենքերով, որոնցով մենք մասնակցել ենք պատերազմին: Եթե վաղը ստիպված լինենք կռվել, պատերազմի ժամանակ կկիրառվեն այստեղ ձեռք բերված հմտությունները», -նշեց Ազատազէնի խորհրդի նախագահը։

Այս համագործակցության շրջանակներում «Ազատազէն»-ին ընկերությունը տրամադրել է 10․000․000 դրամ բյուջե․ սա մինչև այսօր հասարակական կազմակերպությունում արված ամենախոշոր ներդրումներից է։

«TotoGaming-ն առաջին արձագանքողներից է եղել ու կարևոր է համարել իր   աշխատակիցների համար զենք կրելու հմտությունների ձեռքբերումը: Հուսանք՝ դա վարակիչ կլինի: Երբ ընկերությունն է կազմակերպում դա, ավելի հեշտ է համակարգվել և գալ այստեղ։ Անհատների դեպքում նույնպես հնարավոր է, բայց մի փոքր ավելի դժվար է»: 

Իշխան Գևորգյանը նաև շեշտեց, որ Հայաստանում  գոյություն ունի զենք կրելու մինիմալ տեխնիկայի տիրապետելու խնդիր, անգամ պարտադիր զինվորական ծառայություն անցած մարդկանց մոտ, և այդ հմտությունները վերհիշելու կամ ստանալու լավագույն տեղը հենց Ազատազէնն է:

Ազատազէնի պատմությունը սկսվել է պատերազմից հետո: Մի խումբ ընկերներ մարտի դաշտում հասկացել են, որ զենքի տիրապետման լուրջ խնդիր կա՝ շատ մարդիկ անգամ կրակել չգիտեն: Այս մասին պատմում է Ազատազէնի համահիմնադիր Սպարտակ Կյուրեղյանը և հավելում, որ, վերադառնալով ռազմաճակատից, այստեղ չի գտել համապատասխան ենթակառուցվածքներ՝ քաղաքացիական հրաձգարաններ, որտեղ քաղաքացիները կարող են այդ խնդիրը լուծել:

«Սովորական հրաձգարաններում հազար մետր հեռավորության վրա հնարավոր չէ կրակել, իսկ կռիվը դանակներով ու փայտերով չէ: Ազատազէնը ոչ միայն հրաձգարան է, այլ՝ նաև զենքի մշակույթի  զարգացման կառույց, որն օգնում է ստեղծել ենթակառուցվածքներ, իրականացնում է դասընթացներ»,-ասում է Կյուրեղյանը:

Ազատազէնն արդեն ձևավորել է համայնք, ու նախաձեռնության հետ կապված ամեն ինչ արվում է մասնակիցների սեփական ուժերով: Այս պահին Վայքում արդեն կա ևս մեկ հրաձգարան, նախատեսվում է հիմնել ևս երկուսը Վանաձորում և Գյումրիում:

 

Թիմբիլդինգի մասնակից,  մարկետինգի,  միջոցառումների և տպագիր գովազդի արտադրության մասնագետ Սիրանուշ Դավթյանը կատակով նշեց՝ շաբաթ օրով իրեն անկողնուց հանելը դժվար է, բայց սա այն նախաձեռնությունն էր, հանուն որի արժեր. «Սա հրաշալի հնարավորություն է, ու սրա հիմքում երկու կարևոր բաղադրիչ կա։ Առաջինը՝ մեր թիմը չի կարող անմասն մնալ մի ծրագրից, որտեղ կա սպորտային բաղադրիչ, և երկրորդը՝ մեր թիմն ունի սոցիալական մեծ պատասխանատվություն ու չէր կարող չմասնակցել Ազատազէնի նախաձեռնությանը»:

Թիմբիլդինգի մասնակիցներից ընկերության սպորտի պրոդուկտ-մարկետինգի մենեջեր Մխիթար Կաֆյանն էլ նշեց, որ իր թիմը միշտ նման նախաձեռնությունների կողքին է և դա բազմիցս ապացուցել է ոչ միայն խոսքով, այլ նաև գործով. «Ազատազէնին աջակցությունը բոլորս շատ կարևոր ենք համարում: Մենք գիտակցում ենք, որ ընկերությունը կարող էր գնալ հովանավորչության ճանապարհով, բայց մենք նախընտրեցինք ներկա լինել ու այս նախաձեռնության մասնիկը դառնալ: Ազատազէնը շատ կաևոր գաղափար է հետապնդում, և նրանց աջակից լինելը շատ ազգանվեր գործ է»:

Նշենք,որ թիմը թիմբիլդինգի ընթացքում խաղաց «Լազեր Թագ» խաղը, որի ընթացքում մասնակիցները բաշխված են երկու խրամատներում՝ մեկը պաշտպանվում է, մյուսը՝ հարձակվում: Խաղի մասնակից երկու թիմերն էլ փորձում են գրավել դիրքը: Հեն նմանօրինակ իրավիճակներ են լինում նաև մարտի դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել