Երևանում սպասվում է քամու ուժգնացումAysor.am-ը գրում է.

Սեպտեմբերի 9-ին հանրապետության արևելյան շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ, ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է ամպրոպ։ Այլ շրջաններում կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 18մ/վրկ: Ցերեկային ժամերին` 13,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այլ շրջաններում էապես չի փոխվի։ Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Սևանի ջուրը +16 է: Այս մասին հաղորդում է Meteo-tv.am-ը: 

Արտակարգ Իրավիճակների նախարարությունն զգուշացնում է. բնության գրկում հանգստանլուց, հրդեհներից խուսափելու համար մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները։

Երևանում առաջիկա օրերին կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է սաստիկ քամի 12մ/վրկ: 
Ցերեկը սպասվում է +28+30, երեկոյան +23+25 աստիճան տաքություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել