ՀՅԴ-ի ընտրած քաղաքական կուրսի, նրա գաղափարախոսության կամ կուսակցության ղեկավարների մասին կարելի է բազմաթիվ կարծիքներ լսել, սիրել կամ չսիրել նրանց, բայց մեկ բան փաստ է՝ ՀՅԴ անդամները բավական լավ են պատրաստված միջազգային հարաբերություններում Հայաստանը ներկայացնելու համար: Ասածս կփաստեն դաշնակ ղեկավարների մասնակցությամբ երբևիցե միջազգային հարթակներում բանակցությունների ներկա գտնված մարդիկ: Այնպես որ՝ ՀՅԴ ներկայացուցիչների` դեսպան նշանակվելու մասին լուրերի կյանքի կոչումից կշահի մեր երկիրը: Մեզ աշխատող ու Հայաստանի շահը պատկերացնող դեսպաններ են պետք, այլ ոչ թե բիզնեսմեններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել