
Aysor.am-ը գրում է.
Հայտնի է, որ լիարժեք նյութափոխանակության դեպքում` լավանում է մազերի աճը: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործել առողջ և սպիտակուցներով հարուստ սնունդ: Մազերի խնամքի և նորմալ աճի համար կարևոր է նաև ուշադրություն դարձնել դրանց ամենօրյա խնամքին:
Առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ ընտրել մազերի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները: Դրանք պետք է պարունակեն ճարպագեղձերի աշխատանքը նվազեցնող նյութեր:
Ոչ մի դեպքում չի կարելի գլուխը լվանալ շատ տաք ջրով, քանի որ այն խթանում է ճարպագեղձերի ակտիվացումը:
Խորհուրդ է տրվում նաև չտարվել մուսերով, լաքերով ու գելերով:
Ընդհանրապես յուղոտ մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում կարճ կտրվածքներ անել, քանի որ երկար մազերի դեպքում խնամքը մի քանի անգամ բարդանում է:
Վիտամին В-ն և С-ն (երկաթ ու ծծումբ), վիտամինային կոմլեքսները, նույնպես օգտկար են յուղոտ մազերին:
Խորհուրդ չի տրվում գլխի մերսումը, մանր ատամներով սանրով մազերը սանրելը:
Յուղոտ մազերը չպետք հաճախակի լվանալ, քանի որ դրանից մաշկի և մազերի պաշտպանիչ շերտը վնասվում է, և յուղայնությունը ոչ թե պակասում է, այլ ավելանում: Խորհուրդ չի տրվում նաև մազերին շատ ձեռք տալ:
Յուղոտ մազերը խնամելու համար անհրաժեշտ է ընտրել եղինջի, շալֆեի, ծովային ջրիմուռների լուծույթով, պրոտեիններով, A, C, K վիտամիններ պարունակող շամպուններ: