1in.am-ը գրում է.

Կլիմայի փոփոխությունը խախտում է օվկիանոսի՝ կենսական կարևորության քիմիական փուլերը: Այսպես են ենթադրում բրիտանացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Nature Climate Change գիտական ամսագրում:

Նրանց կարծիքով՝ եթե գլոբալ տաքացման տեմպը չնվազի, ֆիտոպլանկտոնը կսկսի ավելի շատ ազոտ արտադրել, ինչը կհանգեցնի ֆոսֆորի մակարդակի անկման:

Արդյունքում, կմեծանա կապտականաչավուն ջրիմուռների քանակը, կաճի ազոտի մեծ քանակ պահանջող կենսազանգվածը:

Դա էլ, իր հերթին, կպակասեցնի մյուս ստորջրյա բույսերը, որոնք մեծ ազդեցություն ունեն քիմիական փուլերի և հավասարակշռության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել