
Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ–ն կհասցնի Սիրիային մասսայական հրթիռային հարված, ինչին կհետևեն 72-ժամյա ռմբակոծություններ բաց թողնված ու չոչնչացված թիրախների վերջնականապես ոչնչացնելու համար։
Այդ մասին է գրում Los Angeles Times-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական գերատեսչություններում սեփական աղբյուրներին։
Նախապես ԱՄՆ–ը նպատակ էր դրել հարվածել 50 թիրախների, սակայն Սպիտակ տունը դիմել է Պենտագոնին՝ թիրախների ցուցակը լրացնելու պահանջով։ Հրթիռային հարվածում կմասնակցեն Միջերկրական ծովում գտնվող 5 հածանավերն ու Կարմիր ծովում «Նիմից» ավիակիրն ուղեկցող երեք հածանավերը։ Այնուամենայնիվ, թերթի աղբյուրները նշում են, որ հարվածը պատերազմի ընթացքում հեղաշրջում չի բերի, ու «պատերազմը Սիրիայում կարող է տևել ևս մոտ 2 տարի»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել